երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հրդեհ է բռնկվել Օհանովի 55 շենքի մուտքերից մեկում

Հրդեհ է բռնկվել Օհանովի 55 շենքի մուտքերից մեկում

Shamshyan.com-ի տեղեկություններով, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հարավարևմտյան թաղամասի Օհանովի 55 շենքի մուտքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, մինչ օպերատիվորեն կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բնակիչների հաղորդմամբ՝ բռնկվել ու մոխրակույտի է վերածվել մուտքում տեղադրված հին բազմոցը:

  • Կիսվել: