չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հրդեհ է բռնկվել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում

Հրդեհ է բռնկվել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում

 Հրդեհ է բռնկվել Երևանյան դեղատներից մեկի պահեստային հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Դեկտեմբերի 15-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին։

  • Կիսվել: