ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ է բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում․ տեղում են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրենը

Հրդեհ է բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում․ տեղում են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու Փրկարար ծառայության տնօրենը

Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական մեծ թվով ջոկատներ պայքարում են Երևանում «Ձյունիկ սառնարսան» ՍՊԸ-ի մաքսային պահեստ և ապրանքների պահպանություն պահեստային հատվածում առաջացած կրակի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, մոտ 1 ժամ առաջ ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահագանգ է ստացվել, որ Արշակունյաց 9/2 հասցեում գործող նշված պահեստում հրդեհ է բռնկվել: Այս պահին հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումն ու մարել այն և հիմա կատարվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ: Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը,Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու տեղակալ Զավեն Մելքոնյանը: Տեղում աշխատանքները ղեկավարոմ է Փրկարար ծառայության տնօրեն Վ, Գաբրիելյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանի հանձնարարությամբ ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի և հատուկ հետախուզման խմբի ծառայողները, ովքեր ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում:

Ճանապարհային ոստիկանները նաև մի քանի քաղաքացիների բաժանում էին պաշտպանիչ դիմակներ, քանի որ նրանք առանց դիմակների էին: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի, եթե անհրաժեշտ լինեն բժիշկներ՝ նրանք տեղում լինեն: 

  • Կիսվել: