երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի անձեռոցիկի արտադրամասերից մեկում

Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի անձեռոցիկի արտադրամասերից մեկում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գործող անձեռոցիկի արտադրամասում այրվում է թուղթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

  • Կիսվել: