կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հրդեհ Ձորամուտ գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Ձորամուտ գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 28-ին` ժամը 14։13-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ գյուղում այրվում է ոչ բնակելի տուն․ ներսում կա կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորամուտ գյուղի 1-ին փողոցի ոչ բնակելի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։43-ին։

  • Կիսվել: