երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրդեհ՝ Դիլիջանի «Հալեբ» ռեստորանում է բռնկվել

Հրդեհ՝ Դիլիջանի «Հալեբ» ռեստորանում է բռնկվել

Փետրվարի 3-ին, ժամը 17:04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Հալեբ» ռեստորանի տանիքում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, մարվել՝ 18:06-ին: Այրվել է ռեստորանի տանիքի (մոտ 150 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 18 քմ հատվածը։

  • Կիսվել: