երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հրդեհ՝ Արմավիր քաղաքի ավտոտնակներից մեկում

Հրդեհ՝ Արմավիր քաղաքի ավտոտնակներից մեկում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:56-ին: Այրվել են ավտոտնակը (մոտ 30 քմ), ներսում կայանած «Ford» մակնիշի բեռնատարը և կենցաղային իրեր։

  • Կիսվել: