հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրդեհ Արգել գյուղում․ այրվել է մոտ 160 հակ անասնակեր

Հրդեհ Արգել գյուղում․ այրվել է մոտ 160 հակ անասնակեր

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղում՝ տներից մեկի բակում, այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 21:25-ին: Արգել գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում այրվել է մոտ 160 հակ անասնակեր:

  • Կիսվել: