կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրդեհ Արագած գյուղում

Հրդեհ Արագած գյուղում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20։02-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 21։12-ին։ Այրվել է անասնագոմի տանիքի փայտե կառուցառատարրերը՝ մոտ 80 քմ։

  • Կիսվել: