երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հրդեհ Աղավնաձոր գյուղում. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ

Հրդեհ Աղավնաձոր գյուղում. դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 05։08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում այրվում է տան, անասնագոմի տանիքներ և պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի և կից հացատան տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։29-ին, մարվել՝ 06։58-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ), տանիքում պահեստավորած մոտ 60 հակ անասնակեր և հացատան (մոտ 50 քմ) ծածկը՝ մասամբ մոտ 20 քմ։

 

  • Կիսվել: