հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրվել են վագոն-տնակը և կից շինությունը

Հրդեհ Աբովյան քաղաքում. այրվել են վագոն-տնակը և կից շինությունը

Փետրվարի 6-ին, ժամը 19:44-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի մոտակայքում մեկ հարկանի տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի 2-րդ խճուղու 4-րդ թաղամասի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:44-ին։

Այրվել են վագոն-տնակը՝ մասամբ (մոտ 27 քմ), և կից քարե շինությունը՝ գույքով (մոտ 60 քմ)։

  • Կիսվել: