երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հրազդանում բռնկված հրդեհը մարվել է

Հրազդանում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:12-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասին հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։17-ին, մարվել՝ 10։50-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: