երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրազդանի կիրճում պետք է առևտրային ռեստորաններ հիմելու հնարավորություն չլինի. Հրաչյա Սարգսյան

Հրազդանի կիրճում պետք է առևտրային ռեստորաններ հիմելու հնարավորություն չլինի. Հրաչյա Սարգսյան

Հասկանում եք, չէ՞, որ վատ վիճակ է, ու  ֆիքսել ենք, որ վատ վիճակ է այնտեղ։ Այս մասին  այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տալու մասին հարցին:

«Հիմա ինձ ու բոլորիս է պետք, որ կարգավիճակ տանք, որ ոչ մի գործողություն չկարողանան անել»,– ասաց նա:

Քաղաքապետը հանձնարարեց մշակել համապատասխան օրենքի նախագիծ, որով Հրազդանի կիրճին հատուկ կարգավիճակ կտրվի:

«Այդ կարգավիճակը չգիտեմ ինչ կլինի, բայց գոնե դա ընդունելուց հետո Հրազդանի կիրճում հնարավորություն չլինի առևտրային ռեստորաններ բացելուն, կամ նման այլ բաներ լինի, որ ամբողջությամբ արգելվի օրենքի մակարդակով»,- ասաց նա:

  • Կիսվել: