շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հրազդանի կիրճում ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է

Հրազդանի կիրճում ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է

Հունվարի 10-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հրազդանի կիրճից Դավիթաշեն թաղամաս տանող հատվածում անհայտ անձինք ծառեր են հատում:

Նշված վայր մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 45 և 52 տարեկան երկու տղամարդ Հրազդանի կիրճում ծառեր են ապօրինի հատել: Նրանք ապօրինի ծառահատման հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել են Մաշտոցի բաժին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: