երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրազդանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Հրազդանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 4-ին՝ ժամը 04:58-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Դուրյան փողոցի թիվ 2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:27-ին, մարվել՝ 06:40-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 6 քմ), բնակարանի (մոտ 60 քմ) մանրահատակը (20 քմ) և գույքը:

  • Կիսվել: