երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում հրդեհ է բռնկվել

«Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում հրդեհ է բռնկվել

Հունվարի 5-ին, ժամը 17:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին, մարվել՝ 21:32-ին:

  • Կիսվել: