կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
«Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում բռնկված հրդեհը մարվել է

«Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 5-ին, ժամը 17:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին, մարվել՝ 21:32-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք:

  • Կիսվել: