չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի շենքում հրդեհ է բռնկվել

«Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի շենքում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 00։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի շենքում:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցում գտնվող «Հրազդան Ցեմենտ» ՓԲԸ-ի վարչական շենքի 4-րդ հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 02:37-ին: Մոտ 60 քմ տարածքում այրվել են ավտոմատ հեռախոսակայանի մալուխներ:

  • Կիսվել: