երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հրայր Ալիխանյանը և Կնյազ Իբոյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Հրայր Ալիխանյանը և Կնյազ Իբոյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել ազատ ոճային ևս 4 հայ ըմբիշ:

 

Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչի ուղեգիրը վիճարկել է բուլղարացի Դիմիտար Աթանասով Անգելովի հետ գոտեմարտում և ժամանակից շուտ վստահ հաղթանակ տարել 12-1 հաշվով:

 

86 կգ քաշային կարգում հանդես եկող Կնյազ Իբոյանի մրցակիցը որակավորման փուլում իսպանացի Խայմե Գարսիա Զոզայա Գիլենին էր: Այստեղ ևս հայ մարզիկը հաղթել է բացահայտ առավելությամբ՝ 10-0 հաշվով:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ոսկե մեդալի համար կպայքարի 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:

  • Կիսվել: