երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հրապարակավ պատժվելու ես. Ասրյանը նախազգուշացնում է Փաշինյանին

Հրապարակավ պատժվելու ես. Ասրյանը նախազգուշացնում է Փաշինյանին

Փաշինյա՛ն Նիկոլ, եթե դու պատրաստվում ես Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի և Արցախի հաշվին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ թուրքերից ինչ-որ ողորմելի խաղաղություն մուրալու համար, ապա զգուշացնո՛ւմ եմ քեզ: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նաախագահ, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:

"Նման պետական դավաճանություն և պետական հանցագործություն երբեք չկատարես, ավելին, առանց Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչման և դրա արդյունքում Արցախի կարգավիճակի վերջնական հաստատման, չճանաչես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանզի Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: 

Նիկո՛լ, Հայաստանի ներկայիս սահմանները անձեռնմխելի են ողջ հայության համար, և դու իրավունք չունես որևէ պատրվակով ու հիմնավորմամբ կասկածի տակ դնել նորանկախ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զիջումների գնալ Ադրբեջանին, թե՞ մտածում ես, որ Արծվաշենը կարող ես փոխանակել անպարտելի դրոշակ ունեցող Սյունիքով, կա՛մ Գեղարքունիքով (Սևանով), կա՛մ Տավուշով: Երբե՛ք: Քո կողմից Ադրբեջանին արվող ցանկացած զիջում մենք համարելու ենք որպես Հայոց պետության և Հայ ազգի դեմ ուղղված պետական դավաճանություն ու պետական հանցագործություն, որի համար դու պատասխան ես տալու օրենքի ողջ խստությամբ: Չկասկածես:

Նիկո՛լ, դու չե՞ս հասկանում, որ խառնածին Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ու նրա 2-րդ հայր թուրք Էրդողանը հինավուրց և Քրիստոյա Հայ ազգի դարավոր թշնամիներն են, որոնց գլխավոր նպատակն է Երկիր մոլորակից ոչնչացնել Հայաստան պետությունն ու Հայ Ազգը: Մենք, որպես ազգ և պետություն, Աստծո տված յուրաքանչյուր օրը պարտավոր ենք պատրաստվել այդ դարավոր թշնամիներին հաղթելու, այլ ոչ թե նրանց առաջ խոնարհվելու և նրանց հանձնվելու:

Նիկո՛լ, դու չե՞ս հասկանում, որ Ալիևը, երբ ասում է, որ սովետական Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ադրբեջանցիներ են բնակվել, ուզում է ասել, որ այդ նույն տարածքները իրենցն է և իրենք գալու են այդ տարածքների հետևից: Սուլթան Ալիևը պատերազմով այսուհետ միշտ վախեցնելու է քեզ ու քո պարտված իշխանությանը և փուլ առ փուլ զավթելու է Հայաստանը՝ թողնելով Երևան անունով քաղաք-պետություն/Նորագավիթի գայի պոստից մինչև Ավանի Հարսնաքար/:

Նիկո՛լ, դու, իրոք, հավատում ես, որ Հայաստանի Ոստիկանությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և մյուս ուժային կառույցները պաշտպանելո՞ւ են քեզ, երբ, դու նորանկախ Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի և Արցախի հաշվին ճանաչես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե ինչ է մի քանի ամսով երկարացնես քո իշխանությունը, հա՞, թե՞ մտածում ես, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները քեզ հետ միասին կիսելու են քո կողմից իրականացվելիք պետական դավաճանության ու պետական հանցագործության խայտառակությո՞ւնը:

Նիկո՛լ, դու իրոք, մտածում ես, որ Հայաստանում էլ հայրենասերներ չկա՞ն, ովքեր հրապարակավ քեզ կպատժեն, և դու կհայտնվես քո փորած գերեզմանափոսի մեջ, եթե հանկարծ նորանկախ Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի և Արցախի հաշվին ճանաչես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նիկո՛լ, ես քեզ զգուշացրի",- ասված է Ասրյանի հայտարարության մեջ:

  • Կիսվել: