հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
«Հոյակապ եմ». Միքայել Սրբազանը դուրս եկավ «Իզմիրլյան» ԲԿ–ից

«Հոյակապ եմ». Միքայել Սրբազանը դուրս եկավ «Իզմիրլյան» ԲԿ–ից

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քիչ առաջ դուրս եկավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ նա երկրորդ անգամ վիրահատվել էր։ Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում, նա պատասխանեց. «Հոյակապ։ Լավ է, ամեն ինչ լավ է»։

Հարցին` ի՞նչ կասեք Ձեր ծառայակից ընկերներին, Միքայել սրբազանը պատասխանեց, թե իրենք գիտեն իրենց անելիքը։

Դրսում մեքենան նստելիս նրան մոտեցավ «Իզմիրլյան» ԲԽ տնօրեն Արմեն Չարչյանը և գրկախառնվեց նրա հետ։ Սրբազանի հետ ողջագուրվեցին նաև ԲԿ–ի այլ բժիշկներ։

Նշենք, որ Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։

Այդ ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան ԲԿ-ում։

  • Կիսվել: