հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հովսեփ Կուբատյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետի պաշտոնից

Հովսեփ Կուբատյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետի պաշտոնից

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտոնից ազատվելու մասին:

՛՛Սիրելի՛ ընկերներ, այսօր վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։

Շնորհակալ եմ աշխատակազմի լրատվության վարչության մեր թիմին, ինչպես նաև լրատվամիջոցների գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

Առանձնահատուկ շնորհակալություն քաղաքապետ Hayk Marutyanին՝ վստահության համար:

Կհանդիպենք:

Հ.Գ. Քաղաքապետարանի էջն իր տեղում է, հետներս չենք տարել՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: