հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հոսանքազրկման պատճառով ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում, ժամկետը երկարաձգվել է․ ԿԳՄՆ

Հոսանքազրկման պատճառով ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում, ժամկետը երկարաձգվել է․ ԿԳՄՆ

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել․

« Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը՝ ժամը 24:00»:

  • Կիսվել: