շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հորդորում ենք վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման մասին տեղեկությունը ճշտել 7-10-օրյա ժամկետում

Հորդորում ենք վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման մասին տեղեկությունը ճշտել 7-10-օրյա ժամկետում

Հարգելի՛ քաղաքացիներ, արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am համակարգում տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրվա ընթացքում։ Հետևապես, տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am համակարգում հնարավոր է տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը երևա այդ ժամանակահատվածում:

Հորդորում ենք մեր քաղաքացիներին վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել 7-ից 10-օրյա ժամկետում:

Տեղեկացնում ենք նաև, որ նախքան այդ ժամկետը լրանալը դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

  • Կիսվել: