երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմանը

Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմանը

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը, ՀՀ ռազմական կցորդ Արկադի Տոնոյանի և դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանի ուղեկցությամբ, մասնակցել է AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքներին նվիրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կլոր սեղանի քննարկմանը:

ՀՀ դեսպանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի և տվյալ ոլորտի այլ պաշտոնատարների հետ:

Առաջիկայում կայանալիք միջոցառման կարգախոսներից է ազդեցիկ քննարկումների, ռազմավարական գործընկերությունների և բեկումնային նորարարությունների խթանումը:

AeroIndia2025 Հնդկաստանի ամենախոշոր օդատիեզերական ցուցահանդեսներից է, որը կարևոր հարթակ է միջազգային համագործակցությունն ամրապնդելու և ոլորտի նորարարական ձեռքբերումները ներկայացնելու համար։

  • Կիսվել: