ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հնարավո՞ր է արդյոք հայրենադարձության շնորհիվ ավելացնել ՀՀ բնակչությունը․ քննարկում Համաշխարհային հայկական գագաթնաժողովում

Հնարավո՞ր է արդյոք հայրենադարձության շնորհիվ ավելացնել ՀՀ բնակչությունը․ քննարկում Համաշխարհային հայկական գագաթնաժողովում

Հնարավո՞ր է արդյոք հայրենադարձության շնորհիվ 10-15 տարվա ընթացքում 500 հազարից մինչև 1 միլիոնով ավելացնել Հայաստանի բնակչությունը։ Այս հարցով մեկնարկեց հոկտեմբերի 30-ին Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային առաջին քննարկումը, որի թեման հայրենադարձությունն ու ժողովրդագրությունն է։

«10-15 տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը հայրենադարձության շնորհիվ չի կարող աճել 500 հազարից մինչև 1 միլիոն։ Խնդիրները շատ են՝ սկսած տնտեսականից մինչեւ սոցիալական»,- ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

ՀՀ-ում ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանն, ի տարբերություն Միգրացիոն ծառայության պետի, հարցին դրական արձագանքեց։ «Դա հնարավոր է, բայց դրան հասնելու  համար հսկայական ջանքեր են պահանջվում, համակարգային փոփոխություններ, բարեփոխումներ, և  հաղորդակցություն»,- նշեց Տեր-Մինասյանը։ 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն էլ հավելեց՝  հնարավոր է լավ ցուցանիշներ ունենալ։ Նրա խոսքով՝ հայրենադարձության մասին օրենքի նախագիծը, որն արդեն շրջանառության մեջ է դրվել կառավարությունում, ինչպես նաև ինտեգրման կենտրոնը, որի ստեղծումը հանձնակատարի գրասենյակն է նախաձեռնում,  հնարավորություն են  լավ ցուցանիշներ արձանագրելու համար

«Այս տարվա ցուցանիշները բացառիկ են լինելու Հայաստանի երեսուն տարվա  պատմության  համար»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ միջազգային իրավիճակը՝ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, ներգաղթ կազմակերպելու իմաստով իրականությունն ի շահ Հայաստանի օգտագործելու,  հաջող ինտեգրման հնարավորության դեպքում հնարավոր է լավ ցուցանիշներ արձանագրել։   

  • Կիսվել: