հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԽ-ում քննարկել են Քաղպաշտպանության համապետական խնդիրները ՀՀ-ում և Արցախում

ՀԽ-ում քննարկել են Քաղպաշտպանության համապետական խնդիրները ՀՀ-ում և Արցախում

Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ հանրային խորհրդում տեղի է ունեցել հերթական նիստ, որը վարել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԽ-ից:

«Նիստի օրակարգի միակ հարցն էր «Քաղպաշտպանության համապետական ու տեղային խնդիրները և անելիքները հետպատերազմյա Հայաստանում և Արցախում»:

Նիստի հիմնական զեկուցողը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ պարոն Արմեն Փամբուխչյանն էր: Նիստին հրավիրվել էին նաև ֆրանսահայ կամավորական Լևոն Մհլամյանը, ով մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին: Նիստին հրավիրվել էին նաև Արցախյան վերջին պատերազմին մասնակցած երիտասարդ կամավորականներ:

Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ՝ Արամ Սաֆարյանը, Գաբրիել Ջեմբերջյանը, Անգելինա Արշակյանը, Կառլոս Ղազարյանը, Գեղամ Օհանյանը, Անահիտ Աղոյանը, Ռուզան Ղազարյանը, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վարդան Մարաշլյանը, Հովհաննես Հովհաննիսյանը»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: