ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀԿԵ-ում փորձում են լուծում տալ գործադուլ հայտարարած Գյումրու դեպոյի աշխատակիցների խնդրին

ՀԿԵ-ում փորձում են լուծում տալ գործադուլ հայտարարած Գյումրու դեպոյի աշխատակիցների խնդրին

Այսօր Գյումրիում շարունակվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու լոկոմոտիվային դեպոյի բողոքի ակցիան: Դեպոյի 100-ից ավելի աշժխատակից դադարեցրել է աշխատանքը և և պահանջում է ընկերության ղեկավարությունից 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձը:

Աշխատանքը դադարեցնելու հետևանքով չի իրականացվել գնացնքների՝ Գյումրի-Երևան և Երևան-Գյումրի շարժը:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձում են լուծել բողոքող աշխատակիցների բարձրացրած հարցը, որպեսզի նրանք վերադառնան իրենց աշխատանքին:

Այլ հարցերի Գրձելյանը հրաժարվեց պատասխանել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: