ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հիսուսի արձանը տեղադրելու փոխարեն Գագիկ Ծառուկյանին այլ նախագիծ են առաջարկել (տեսանյութ)

Հիսուսի արձանը տեղադրելու փոխարեն Գագիկ Ծառուկյանին այլ նախագիծ են առաջարկել (տեսանյութ)

Դեռևս հունվարի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու իր մտադրության մասին և նախագծի իրականացման համար մրցույթ էր հայտարարել։

Ինչպես հայտնում է ՛՛Կենտրոն՛՛ հեռուստաընկերությունը՝ արդեն իսկ հարյուրից ավելի հայտ է ստացվել նախագծի համար։

Հայտերից մեկնը մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանինն է, որի նախագծով պետք է կառուցվի հուշարձանային համալիր, որն ունենալու է երեք հարթակ։

՛՛Առաջինում Քրիստոսի կյանքն ու ծնունդը պատկերող հարթաքանդակներ են լինելու, երկրորդում՝ քարանձավ, երրորդում տեղադրվելու են Սուրբ խաչը և Քրիստոսի արձանը՛՛,-՛՛Կենտրոն՛՛-ի հետ զրույցի ժամանակ ասել է Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը համախմբման և միաբանության ծրագիր է։

Նշենք, որ ախագծերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի քսանն է։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: