երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատարանում բացատրություն կտաք․ Լևոն Քոչարյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

Դատարանում բացատրություն կտաք․ Լևոն Քոչարյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

ՀՀ 2-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ողջ գույքը ապօրինի է ձեռք բերված։

Իր գրառման մեջ Լևոն Քոչարյանը, մասնավորապես, նշել է․

«Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով(ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր(ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահնան չի անցել):

Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին և իր շրջապատին, մասնավորապես, ասել է․

«Ապօրինի գույքը ձեր այս «Հինգերորդ ալիքի» սեփականատիրոջն է, մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով, ձեր սեփականտերը՝ գող, ավազակ, կյանքում ոչ մի բան չի արել այս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի։ Գնացեք այդ միլիարդները բերեք: 400-500 ընտանիք մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է»,- ասաց նա և նշեց, որ այդ մասին իրեն մյուս նախագահը՝ Սերժ Սարգսյանն է ասել, որ 320 ընտանիք առանց բնակարան է մնացել,-«Ապօրինի գույքը ձեր և ձեր շրջապատինն է, ձեր քաղաքական համակարգինն է, նրանց զավակներինն է»։

  • Կիսվել: