շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հիմնանորոգվել է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1կմ-անոց հատվածը

Հիմնանորոգվել է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1կմ-անոց հատվածը

Հիմնանորոգվել է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1կմ հատվածը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Հիմնանորոգման շրջանակում կատարվել են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են հենապատեր, իրականացվել է ճանապարհի կահավորում, նորոգվել է նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Կատարվել են այլ աշխատանքներ նույնպես։

Շինարարական աշխատանքները կատարել է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

 

  • Կիսվել: