ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 - կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։ Այս մասին  հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։ Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։ Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։

  • Կիսվել: