երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիմնանորոգվել է «Մեկ Պատուհան» ծառայության Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքի 1-ին հարկը. Ավինյան (տեսանյութ)

Հիմնանորոգվել է «Մեկ Պատուհան» ծառայության Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքի 1-ին հարկը. Ավինյան (տեսանյութ)

Արդիականացվել է «Մեկ պատուհան» համակարգը՝ քաղաքացիների հարմարավետության, աշխատանքների առավել արագ կազմակերպման նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հիմնանորոգվել է «Մեկ Պատուհան» ծառայության Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքի 1-ին հարկը, ինչի շնորհիվ արաբկիրցիները այսուհետ բոլոր հարցերի պատասխանները կստանան նորացված համակարգով:

Նորոգման շրջանակներում ներդրվել է նաև հերթագրման համակարգ։ Այսուհետ կարելի է բոլոր դիմումները ներկայացնել և պատասխանները ստանալ «Մեկ պատուհանից», իսկ վճարումները հնարավոր է կատարել տեղում՝ առկա Հայփոստ ծառայության, կամ տերմինալի միջոցով»,-նշել է նա:

 

  • Կիսվել: