երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՀՀ դեսպանը մասնակցել է իր ստեղծագործություններում հայկական մշակույթին անդրադարձած Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ դեսպանը մասնակցել է իր ստեղծագործություններում հայկական մշակույթին անդրադարձած Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է 12-րդ դարի պարսից մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի մեծարման օրվան նվիրված միջոցառմանը։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին՝ անդրադառնալով Նիզամի Գյանջավիի գրական ժառանգությանն ու նշանակությանը:

Նիզամի Գյանջավին իր հարուստ գրական ժառանգությամբ մեծ դեր է խաղացել միջնադարյան արևելյան գրականության զարգացման մեջ։ Նրա ստեղծագործություններում հանդիպում են նաև հայկական մշակույթին, պատմությանը և կերպարներին առնչվող դրվագներ, ինչը վկայում է տարածաշրջանի ժողովուրդների փոխազդեցության և դարավոր մշակութային կապերի մասին։

 

 

  • Կիսվել: