շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զինծառայողների և մի շարք աշխատակիցների արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում․ քննարկում

Զինծառայողների և մի շարք աշխատակիցների արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում․ քննարկում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նախորդող ժամանակահատվածում ահազանգեր էի ստանում այն մասին, որ ՀՀ զինծառայողների և պետական մի շարք մարմինների աշխատակիցների ամենամյա արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում։ Մասնավորապես բարձրաձայնվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա պրակտիկան։ Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Այս առիթով խորհրդարանում կազմակերպեցի աշխատանքային քննարկում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության անդամների միջև։

Քննարկման թեման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին և 158-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված իրավակարգավորումների կիրառման շուրջ առաջացող հարցերն էին և քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղիների հստակեցումը։

Է․ Հովհաննիսյանի օրինակով ծավալեցինք շահագրգիռ քննարկում, արձանագրեցինք, որ հարցը դատական կարգով ևս բողոքարկվել է ու պայմանավորվեցինք համապատասխան դատական ակտի կայացումից հետո հստակեցնել հետագա քայլերը։

Զինծառայողների իրավունքներին առնչվող հարցերը ինձ համար խիստ արդիական են»,- գրել է նա:

  • Կիսվել: