կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ վարչապետը պետական պարգևներ է հանձնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի խումբ բժիշկների

ՀՀ վարչապետը պետական պարգևներ է հանձնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի խումբ բժիշկների

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են պետական  պարգևների։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում Կառավարության ղեկավարը դիտել է ՈւԱԿ-ի 75-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմը։

ՀՀ նախագահի հրամանագրով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գագիկ Ջիլավյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով։

Առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի տնօրենի գիտական գծով խորհրդական Գագիկ Բազիկյանը և ՈւԱԿ-ի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ ՈւԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ Վիկտոր Բադեյանը, ՈւԱԿ-ի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Արա Պապյանը և Սերգեյ Մարտիրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։

Վարչապետ Փաշինյանն անձամբ հանձնել է պետական պարգևները, ևս մեկ անգամ շնորհավորել, մաղթել աշխատանքային արդյունավետ գործունեություն։

  • Կիսվել: