ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ. դիտարկվել են այն հատվածները, որտեղ այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ. դիտարկվել են այն հատվածները, որտեղ այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է նաև Ջերմուկ քաղաք, հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը։ 

Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։

Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։

  • Կիսվել: