հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
 

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: