երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ ոստիկաններն ու փրկարարները իրականացնում են ուժեղացված ծառայություն

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ ոստիկաններն ու փրկարարները իրականացնում են ուժեղացված ծառայություն

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
 
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։
 
 
Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
 
 
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
 
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։

  • Կիսվել: