կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Աշտարակի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է․ ԱԻՆ

ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Աշտարակի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: