շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
ՀՀ-ում բնակվող վետերանները կմասնակցեն ֆաշիստական շրջափակումից ազատագրմանը նվիրված միջոցառումներին

ՀՀ-ում բնակվող վետերանները կմասնակցեն ֆաշիստական շրջափակումից ազատագրմանը նվիրված միջոցառումներին

Հայաստանում բնակվող Լենինգրադի շրջափակումը վերապրածները կմասնակցեն ֆաշիստական շրջափակումից լիակատար ազատագրման 79-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ 

Բելառուսի, Գերմանիայի, Իսրայելի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի և Ուզբեկստանի այլ վետերանների հետ նրանք Սանկտ Պետերբուրգի արտաքին հարաբերությունների կոմիտեի հրավերով հունվարի 26-29-ը կայցելեն հերոս-քաղաք։

Վետերանները կայցելեն շրջափակմանն ու պատերազմին նվիրված ցուցահանդեսներ, կհանդիպեն կառավարության և օրենսդիրի Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչների հետ, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի տունը։

  • Կիսվել: