երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ–ում անպտղության հաղթահարման համար 500 մլն դրամ կհատկացվի. գործադիրը որոշումն ընդունեց

ՀՀ–ում անպտղության հաղթահարման համար 500 մլն դրամ կհատկացվի. գործադիրը որոշումն ընդունեց

Վերարտադրողական առողջության ծրագրի համար ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը 500 մլն դրամ լրացուցիչ միջոցներ կտրամադրի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանը։
 
Նշենք, որ Հայաստանում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին, որն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության համար թանկարժեք ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար։

  • Կիսվել: