երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը  փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համարդժվարանցանելի՝ մյուս տրանսպորատային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն, Սպիտակ-Գյումրի և Տաթև-Շինուհայր-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

  • Կիսվել: