կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

  • Կիսվել: