ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտներ են և ենթակա են ամենամյա տեխնիկական փորձաքննության. ՔՏՀԱՏՄ (տեսանյութ)

Վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտներ են և ենթակա են ամենամյա տեխնիկական փորձաքննության. ՔՏՀԱՏՄ (տեսանյութ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է՝ վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտներ են և ենթակա են ամենամյա տեխնիկական փորձաքննության

Բազմաբնակարան բնակելի շենքերում,

բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներում,

հասարակական

արտադրական նշանակության շենք-շինություններում գործող 250 կիլոգրամից ավելի բեռնատարողությամբ վերելակները համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 𝟔-րդ հոդվածի 𝟏-ին մասի 𝟑-րդ կետի՝ հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ-ներ) և ենթակա են Լիազոր մարմնի կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և ամենամյա տեխնիկական փորձաքննության։

Տեսչական մարմինը պատասխանատուներին զգուշացնում է.

Անհապաղ ապահովել օրենքով սահմանված կարգով վերելակների՝ ռեեստրում գրանցման և ամենամյա տեխնիկական փորձաքննության անցկացման պահանջները, հակառակ դեպքում՝ Տեսչական մարմինը կձեռնարկի համապատասխան միջոցներ օրենքով իրեն վերապահված լիազորությունները ողջ ծավալով իրացնելու ուղղությամբ, մասնավորապես կկիրառի վարչական պատասխանատվության միջոցներ և կկայացնի որոշում՝ դրանց շահագործումը կասեցնելու վերաբերյալ։

  • Կիսվել: