ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիները դիմավորում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՀՀ քաղաքացիները դիմավորում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

«Միասին» եւ «Բարի գալուստ» պաստառներով ՀՀ քաղաքացիները դիմավորում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին համացանցում տեսանյութեր են հրապարակվել։

Շուտով Ռուսաստանի Դաշնության ղեկավարի կառավարական ինքնաթիռը կժամանի «Զվարթնոց» օդանավակայան։

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին, որը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

ՀԱԽ նստաշրջանին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

  • Կիսվել: