հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ փետրվար ամսվա բազմամյա կլիմայական բնութագիրը

ՀՀ փետրվար ամսվա բազմամյա կլիմայական բնութագիրը

Ավարտին է մոտենում ձմեռվա երկրորդ ամիսը և վաղվանից կսկսվի ձմեռվա վերջին ամիսը՝ փետրվարը: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
 
«1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -0․7 °C, իսկ ամենացուրտը՝ 1972 թվականին՝ -11․1 °C միջին ամսական ջերմաստիճանով։
 
Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 93.0մմ, իսկ ամենաչորը՝ 2014 թվականին, ընդամենը 8․1 մմ տեղումների քանակով։
 
Փետրվար ամսին ցերեկվա տևողությունը մեր լայնություններում աճում է ավելի քան մեկ ժամով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: