շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՀՀ պետական պահպանության ծառայության պետը և նրա ոչ զինվորական տեղակալները զենք կրելու եւ կիրառելու լիազորություն կստանան

ՀՀ պետական պահպանության ծառայության պետը և նրա ոչ զինվորական տեղակալները զենք կրելու եւ կիրառելու լիազորություն կստանան

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայության պետին եւ պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն: Այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը:

Կառավարության հեղինակած ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում:

 

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով ներկայացված լրացումներն ու փոփոխությունները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ օրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանի գնահատմամբ առաջարկվող փոփոխությունները բխում են ծառայության նպատակներն իրագործելու լավարկման անհրաժեշտությունից:

 

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: