ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի նիստին

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը կմասնակցի Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին։ Կարեն Բալայանին ՌԴ գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանին 2023 թվականի փետրվարի 13-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Պետրոզավոդսկ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 26-րդ նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

  • Կիսվել: