կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում, շնորհակալություն՝ Արթուր Դավթյանին․ վարչապետ

ՀՀ օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում, շնորհակալություն՝ Արթուր Դավթյանին․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Դավթյանին, ով փայլուն մրցելույթով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
 
«Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,- գրել է վարչապետը։
 

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Դավթյանը 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում: 

Որակավորման փուլում Դավթյանը վաստակել էր 14.900 միավոր եւ առաջին տեղից  դուրս եկել եզրափակիչ:

  • Կիսվել: